11/11/2019

Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով, առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովը հայտարարեց Երևանում նոյեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով բանակցային գործընթացում Արցախի ներկայացված չլինելու մասին հարցին:

«Ավելի վաղ փուլում, երբ դադարեցրել էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը: Ցանկացած դեպքում մենք, որպես համանախագահներ, կարող ենք միայն հավելել, որ գործընթացն ընթացել է ընդհանուր համաձայնությամբ: Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի»,- ասաց Լավրովը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում նոյեմբերի 10-11-ըԼավրովը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիրի անմար կրակի մոտ:



Նյութը՝ Armenpress.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`