30/11/2019

Զորավարժություն ՊԲ-ում


Նոյեմբերի 29-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը հետևել է հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հետ անցկացված ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին:
Պայմանական մարտադաշտում ծավալվող զարգացումների շրջանակում ուժեղացված գումարտակը, որը մինչ այդ բերվել էր մարտական պատրաստականության <<ԲԱՐՁՐ>> աստիճանի և զբաղեցրել մարտական կիրառման շրջանը, անցնում է պաշտպանության, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում, մարտ վարելով մխրճված հակառակորդի դեմ, կանգնեցնում վերջինիս և, օգնության եկած ուժերի հետ անցնելով հակագրոհի, վերականգնում նախկինում կորցրած բնագծերը:
Զորախաղերի արդյունքում արձանագրվել են գրագետ ու անընդհատ ղեկավարմամբ պայմանավորված մարտավարական գործողություններ, առաջադրված խնդիրների կատարման բարձր ցուցանիշներ:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`