02/11/2019

Նոր համագործակցության արդյունքում «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն կրկին Արցախում էր

«Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը վերջերս կրկին եղավ հյուսիս- արևելյան մի քանի զորամասերում: «Թամարա և Անի» ՍՊԸ-ի և «Օվալ պլաստիկ» ՍՊԸ-ի հետ համագործակցության արդյունքում (նվիրատվության կարգով) այցի ընթացքում զորամասերին են տրամադրվել «Juicinad» տիպի 2025 հատ զովացուցիչ ըմպելիքներ և 200 հատ պլասմասե 10 լիտրանոց ջրի տարաներ:
 Կազմակերպության մի շարք անդամներ ծանոթացել են զորամասերի կենցաղային պայմաններին, այցելել դիրքեր ու շփվել մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ:
«Շնորհակալ ենք Վարուժան Խալաթյանին և Արմեն Մկրտչյանին համագործակցության համար. սա առաջին անգամն է, բայց հուսով ենք ոչ վերջին: Շնորհակալ ենք նաև Արեգ Հակոբյանին՝ այցի իրականացմանն աջակցելու համար և Կարեն Անտոնյանին՝ հերթական անգամ բեռները Արցախ անվճար փոխադրելու համար:
  Կարևոր քայլ եմ համարում նման նախաձեռնությունները, որոնք ինչ- որ չափով օժանդակում են բանակին: Մեր կազմակերպությունը միշտ անելու է ամեն ինչ, իր ուժերի ներածին չափով, զինվորի կողքին լինելու համար», - ասաց ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`