06/11/2019

Կարեն Աբրահամյանը աշխատանքային այցով եղել է հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթական զորամասերում


Նոյեմբերի 6-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը աշխատանքային հերթական այցն է իրականացրել հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթական զորամասեր: Բանակի հրամանատարը հանդիպումներ է ունեցել հրամկազմի հետ, վերջիններիս հետ քննարկել ծառայողական տարբեր խնդիրներ, հետևել մի շարք զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին:

     Այնուհետև ԱՀ ռազմական գերատեսչության ղեկավարը շրջել է զորային ու կենցաղային նշանակության տարբեր շինհրապարակներում, ոլորտի պատասխանատուներին ցուցումներ ու հանձնարարականներ տվել հետագա աշխատանքների վերաբերյալ: Նշենք, որ իրականացվող աշխատանքների ավարտից հետո, զորամասերում էական առաջընթաց կապահովվի զորքերի կենսագործունեության ամենատարբեր ուղղություններում:







ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`