27/11/2019

ԱՀ նախագահը շրջայցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ գործող մի շարք զորամասերում


Նոյեմբերի 27-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայցով եղել է կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, մասնակցել նորակառույց ճաշարանի, կաթսայատան ու զորանոցի բացման արարողություններին: Հանրապետության նախագահը գնահատել է կատարված աշխատանքների որակը՝ համոզմունք հայտնելով, որ այսուհետ նշված զորամասերում ուսումնամարտական խնդիրները կյանքի կկոչվեն շատ ավելի բարձր մակարդակով: Շահագործման հանձնված նոր շինությունները տիպային են, կառուցված արդի բոլոր չափանիշներին համապատասխան, հագեցած նորագույն տեխնիկական ու շինարարական լուծումներով:


Նշենք, նաև որ ՊԲ-ում ավարտին են մոտենում տասնյակ այլ կառույցների շինարարական աշխատանքներ, որոնց արդյունքում կբարելավվեն բազմաթիվ զինծառայողների կենցաղային ու ծառայողական պայմանները:








ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`