10/10/2019

Զորամիավորումներում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ


Հոկտեմբերի 8-ից 10-ը զորամիավորումներում անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի ձմեռային շահագործման ռեժիմի փոխադրման պարապմունքներ: Անձնակազմին ցուցադրվել են սպառազինության տեխնիկական սպասարկման եղանակներն ու առանձնահատկությունները, հրահանգավորում է անցկացվել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
Ցուցումներ են տրվել սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկումը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ:












Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`