04/10/2019

Խաղարկվել է հարձակողական գործողության սցենար



Հոկտեմբերի 3-ին 1-ին զորամիավորումում, ռազմավարական զորավարժության պլանի համաձայն, կազմակերպվել է հարձակողական մարտական գործողության սցենարի խաղարկում: Անձնակազմի գործողություններին հետևել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը:

Խաղարկման ընթացքում ստուգվել են հրամանատարների գործողությունները պայմանական մարտական իրավիճակում, ընդունված որոշումների իրատեսությունը, մարտի վարման և կրակի կառավարման հմտությունները։







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`