09/10/2019

Կայացել է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի խորհրդի հերթական նիստը


Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել կատարել աշխատանքեր հիմնադրամի շահառուների շրջանակը ժամանակագրական առումով էապես ընդլայնելու շուրջ։ Մասնավորապես, հաշվի առնելով վիճակագրական տվյալներն ու հիմնադրամի ֆինանսական միջոցներըորոշվեց խորհրդի առաջիկա նիստին ներկայացնել որոշման նախագիծորի համաձայն հատուցումներ կտրամադրվեն նաև 1998-2008թթ.-ին տեղի ունեցած դեպքերի մասով և այս դեպքերով հաշմանդամություն ստացած զինծառայողները և զոհված զինծառայողների ընտանիքները 2020 թվականի հունվար 1-ից սկսած կկարողանան հատուցումներ ստանալ։
Հիշեցնենքոր մինչ այժմ հատուցվում էին 2008 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքները։
2017թ.-ից ավելի վաղ տեղի ունեցած բոլոր դեպքերի հատուցումները շարունակելու են տրամադրվել համահարթեցման սկզբունքովինչը ենթադրում էոր շահառու զինծառայողներըկամ նրանց ընտանիքների անդամները, 20 տարի շարունակ կստանան ամսական վճարումներ, Հիմնադրամի՝ օրենքով կանոնակարգված հատուցման գումարների և տվյալ դեպքի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պետական այլ ֆինանսական աջակցության տարբերության չափովայդպիսով պահպանելով հավասարության սկզբունքը բոլոր շահառուների համար։   
Օրինակ՝ եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60.000 ՀՀ դրամապա Հիմնադրամից հավելյալ կստանա ամսական ևս 240.000 ՀՀ դրամ ՝ ապահովելով հատուցման նույն չափը, որը տրվում է 2017թ. հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար  (300.000 դրամ) :
Հաշվի առնելով աշխատանքների ծանրաբեռնվածությունը՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության միջև ձեռք է բերվել համաձայնություն այս դաշտում համագործակցություն ծավալելուհիմնադրամի աշխատանքներին աջակցելու և շահառուների հատուցման ընթացակարգն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով։
Անդրադարձ է կատարվել նաև զինծառայողների ապահովագրության հիմնադրամիլայնածավալ աշխատանքիինչպես նաև նվիրաբերություններ կատարելու ընթացակարգի վերաբերյալ սփյուռքում տեղեկատվություն տարածելու խիստ անհրաժեշտությանն ու կարևորությանը։ ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել էոր գործունեության երկու տարիների ընթացքում զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ձեռք է բերել բարի համբավաչքի ընկել բացառիկ թափանցիկությամբ և հանրությանը լիարժեք հաշվետու լինելու գործելաոճովուստի պետք է ակտիվ աշխատանքներ տարվեն նաև սփյուռքի ներուժն արդյունավետ իրացնելու ուղղությամբ:
Դավիթ Տոնոյանը տեղեկացրել էոր այդ նպատակին հասնելու հարցում էական դերակատարում կարող է ունենալ «Հիմնադրամի դեսպան» ծրագիրըինչը ենթադրում է արտերկրում ունենալ «Դեսպաններ», ովքեր կաշխատեն սփյուռքի կառույցների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը:
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին հորդորել է ակտիվ մասնակցություն ցուցաբերել ծրագրին՝ այդպիսով նպաստելով սփյուռքի համայնքներում հիմնադրամի գործունեության հանրայնացմանը։
Նիստի ընթացքում հիմնադրամի տնօրենը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն 2019թերրորդ եռամսյակում կատարված հատուցումների և ֆինանսական հիմնական ցուցանիշների վերաբերյալ:
Վարուժան Ավետիքյանն ընդգծել էոր հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 66 դեպքի հատուցումորոնցից 54-ը՝ 2008-2014 թթ.-ին, 7-ը՝ 2015-2016թթ.-ին և 5-ը՝ 2017թ.-ից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին:
Ընդհանուր առմամբ՝ 2017թհունվար 1-ից սկսած հիմնադրամը կատարել է 374 դեպքի հատուցումՀավաքագրված գումարն արդեն հատել է 18 մլրդ.հատուցումները՝ 1.3 մլրդ. դրամըիսկ հիմնադրամի ստանձնած պարտավորությունները՝ 14 մլրդ. դրամը 




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`