26/10/2019

Հանդիպում ՊԲ-ում


Հոկտեմբերի 26-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ընդունել է <<Պատմության և մշակույթի էջեր>> ծրագրի շրջանակում ՊԲ-ում գտնվող հայաստանյան գիտության ու մշակույթի մի շարք գործիչների: Բանակի հրամանատարը հյուրերին է ներկայացրել առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունը, պատմել այն համալիր գործընթացների մասին, որոնք իրականացվել և շարունակվում են իրականացվել ստորաբաժանումների մարտական հնարավորությունների ընդլայնման, անձնակազմի կենցաղային պայմանների բարելավման և հարակից այլ ուղղություններով:
Ներկաները շնորհակալություն են հայտնել Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարին արդյունավետ համագործակցության համար և նշել, որ ծրագիրը այսուհետ ևս կկրի շարունակական բնույթ: Հանդիպման ավարտից հետո հյուրերը, նախատեսված ծրագրի համաձայն, այցելել են ՊԲ-ի զորամասեր:
Հավելենք, որ նախաձեռնությունը իրականացվում է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ, որի աշխատանքները համակարգում է խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`