24/09/2019

Զորավարժությունը մեկնարկեց. ֆոտոռեպորտաժ

ՀՀ Զինված ուժերի պատրաստության 2019թ.-ի պլանի համաձայն, այսօր՝ սեպտեմբերի 24-ին ՀՀ տարածքում մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
Մեկնարկած զորավարժության շրջանակներում, պահեստազորը ներկայացել է զինկոմիսարյատներ՝ հետևելով խաղարկվող սցենարին:
Պահեստազորի հավաքման կետում նրանց բաշխում են ըստ կցագրման զորամասերի, այնուհետև նրանք համապատասխան փաստաթղթավորում անցնելուց հետո՝ սահմանված կարգով բերվում են երթային վիճակի և ներկայանում են զորամասեր:

Դավիթ Թորոսյան, Իննա Թումանյան






















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`