06/09/2019

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն Տիգրան Աբրահամյանին հանձնեց շնորհակալագիր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն իր 3-րդ տարեդարձի կապացությամբ և «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագրի շրջանակներում այցելել էր Արցախի Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր: Ծրագրի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել ԱՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ: Երկուստեք ընդգ է բանակ-հասարակություն կապի ամրապնդման կարևորությունը և նմանօրինակ ծրագրերի իրականացումը։
 Կազմակերպության գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության և ակտիվ համագործակցության համար «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը Տիգրան Աբրահամյանին Է հանձնել շնորհակալագիր: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետագա համագործակցության և ծրագրերի ընդլայմանն ուղղված հարցեր։





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`