23/09/2019

Սեպտեմբերի 22-ին հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ



Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Դեպքի մանրամասները ճշտվում են:

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Հավելենք նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:



ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`