25/09/2019

Պահեստազորայինները մեկնեցին համալրելու հայրենիքի պաշտպանների շարքերը. /ֆոտոռեպոտրաժ/


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 24-ին ՀՀ ողջ տարածքում մեկնարկել է լայնածավալ զորավարժություններ, որին ներգրավված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները։

Սեպտեմբերի 25-ին, պահեստազորայինները ներկայացել են տարբեր շրջանների զինկոմիսարիատներ, անցել համապատասխան բուժզննումներ և անցել ծառայության ըստ հաստիքի՝ կցագրված զորամասեր։
Պահեստազորի համալրման մեկնողների կազմի մեջ հանդիպեցինք Նոր-Նորք վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներին, նրանցից Արման Աղաջանյանը Banak.info-ի հետ զրույցում նշել է.
- Գերազանց տրամադրությամբ մեկնում ենք նախանշված N զորամաս, հայրենիքը պաշտպանելու, տրամադրությունը գերազանց է և մարտական։

Ի պատասխան ստացվող բազմաթիվ հարցերի տեղեկացնենք նաև, որ պահեստազորայինները, ըստ հաստիքավորման ու զինվորական կոչման, ստանալու են դրամական փոխհատուցումներ, ճանապարհին մինչև վերջնակետ հասնելը ուղեկցվելու են Ճանապարհային Ոստիկանության կողմից։

 Նշենք նաև, որ Զինկոմիսարիատներ պահեստազորայիններին ճանապահելու եկած ընտանիքի անդամները, հարազատները բարձր տրամադրությամբ ուղարկում են իրենց հարազատներին ծառայության։

Դավիթ Թորոսյան























Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`