06/09/2019

Հայ հակաօդայինների փայլուն գործողությունները «Մարտական ընկերակցություն 2019» շրջանակներում




Սեպտեմբերի 5-ին ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում ավարտվել է ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժությունը։

Վճռական փուլին հետևելու նպատակով  զորավարժարան են այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ՀՕՊ զորքերի պետ, գեներալ մայոր Արմեն Վարդանյանը,  ինչպես նաև ԱՊՀ անդամ մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:  Մեկնարկից  հետո երկնքում նախ հայտնվել են ռազմական կործանիչները, որից հետո գործի են անցել հակաօդայինները:  Մարտական հրաձգության փուլին ներառված էր  Ս-300, Ս-400, զենիթահրթիռային նորագույն այլ համակարգեր,   ՄԻԳ և ՍՈՒ տեսակի գրոհային ու ռմբակոծիչ ինքնաթիռներ:  ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումները համատեղ կատարել են առաջադրված խնդիրները:  ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողները Ս-300 համակարգերով խոցել են ինչպես մեզ տրված, այնպես էլ դաշնակից պետությունների պայմանական թիրախները և արձանագրել գերազանց արդյունքներ:  
Վճռական փուլից հետո տեղի է ունեցել զորավարժության փակման արարողությունը, որի շրջանակում մասնակից  պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչները մեդալներ, պատվոգրեր և արժեքավոր նվերներ են  հանձնել  ազգային ստորաբաժանումների զինծառայողներին:



























Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`