13/09/2019

Էդուարդ Միրզոյանն այսօր կդառնար 32 տարեկան


Գյումրի 13.09.2019թվ.Banak.info
2007թվ. հունիսի 12-ին ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհվել է  Էդուարդ Մուրազիկի Միրզոյանը։
Էդուարդը ծնունդով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էր։
Դպրոցն ավարտելուց  հետո Էդուարդը որոշ ժամանակով մեկնել էր ՌԴ, սակայն 2005թվ. վերադարձել էր ծառայության անցնելու նպատակով, ծառայել է Արցախի Մարտակերտի շրջանի  N զորամասում:
Ծառայության ընթացքում հարազատներին բազմաթիվ նամակներ ու բանաստեղծություններ է ուղարկել, իր մտքերը գրել տարբեր թղթերի վրա, որոնք այս տարիների ընթացքում հարազատները խնամքով պահում են ամեն անգամ թերթում ու վերապրում ցավը:
Պետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության համար Էդուարդ Միրզոյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից  «Մարտական ծառայություն»  մեդալով:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան



Նյութում օգտագործվել են Aravot.am կայքի տվյալները

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`