10/09/2019

Այսօր ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի տարեդարձն է


Գյումրի 10.09.2019թվ.Banak.info
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Տիգրան Սիմոնյանը կդառնար 28 տարեկան։
Ծնունդով Վանաձորցի Տիգրանին ճանաչողները պատմում են, առանձնահատուկ համեստություն ու բարիություն ուներ, լավ երիտասարդ էր, նվիրված բոլորին։
Տիգրանը 2008թվ. ավարտել էր դպրոցը ընդունվել Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։
Տիգրանի ուսուցչուհին՝ Նվարդ Մարուքյանը հիշում է, թե ինչքան մեծ էր Տիգրանի ոգևորությունը, երբ ընդունվել էր Ռազմական ինստիտուտ, դա նրա կարևոր նպատակներից մեկն էր, որին հասել էր սեփական նվիրվածության ու պայքարող տեսակի շնորհիվ։
2012թվ. Տիգրանը գերազանց ավարտել էր և ծառայության անցել Մարտակերտի շրջանի Եղնիկներ զորամասում՝ որպես դասակի հրամանատար։ 2015թվ. փետրվարի 10-ին ժամը՝ 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում դժբախտ պատահարի արդյունքում մահացել է ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը։
Ծառայության ժամանակ Տիգրանը պարգևատրվել է՝ «Նելսոն Ստեփանյանի», «Բանակի կազմավորման 20-ամյակ» հուշամեդալներով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:



Ալվինա Հարությունյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`