10/09/2019

Այսօր Գոռ Բաբայանի տարեդարձն է


Գյումրի 10.09.2019թվ.Banak.info
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Գոռ Բաբայանը կդառնար 33 տարեկան։
Գոռը զոհվել է 2006թվ. դեկտեմբերի 9-ին թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։
Ծնունդով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էր։ Սովորել է Աբովյանի թիվ 1 և թիվ 4 դպրոցներում։ 8-րդ դասարանն ավարտելուց հետո արհեստ էր սովորել վարորդի և ավտոփականագործի որակավում ստացել։
2005թվ.-ին էր անցել պարտադիր զինվորական ծառայության Էջմիածնի N զորամասում, 6 ամիս անց տեղափոխվել Արցախի Ասկերանի N զորամաս։

- Իրավաբանական էր ուզում ընդունվել: Շատ էր սիրում ու վստահ էր, որ կընդունվի: Գոռս շատ ազատ ժամանակ չէր ունենում, բայց որ ունենում էր սիրում էր ընկերների հետ քեֆ անել, պարել ու ուրախանալ: Բոքսի, քինգ բոքսի ու կարատեի է գնացել: Գոռիս պատվին իր մարզիչները հուշամրցաշար են կազմակերպել, շատ էին սիրում Գոռիս,- Banak.info կայքին տված հարզացրույցներից մեկի ժամանակ պատմել է Գոռի մայրը՝ տիկին Գայանեն:

Գոռ Վանիկի Բաբայանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն», «Մայրական երախտագիտության» և այլ բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`