24/09/2019

Արցախի Հանրապետության նախագահը ծանոթացել է զորահավաքի ընթացքին


Արցախի Հանրապետության նախագահ, ԱՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, սեպտեմբերի 24-ին այցելել է պահեստազորայինների ընդունման նախնական հավաքակետեր և պաշտպանության բանակի հրամանատարական կետ:

Արցախի Հանրապետության նախագահը ծանոթացել է զորահավաքի ընթացքին և ողջույնի խոսքով դիմել համապետական նշանակության միջոցառմանը ընդգրկված պահեստազորայիններին:

Բանակի հրամանատարական կետում Բակո Սահակյանը լսել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի զեկույցը զորավարժությունների ընթացքի և առաջիկա միջոցառումների մասին: Բանակի հրամանատարի զեկույցից հետո ԱՀ նախագահը հայտնել է իր նկատառումները ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ, ինչպես նաև տվել մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:

Համապետական նշանակության միջոցառմանը հետևում էին նաև ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը և պաշտոնատար այլ անձինք:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`