04/09/2019

Առաջնագիծն ապահովվելու է շուրջօրյա խմելու ջրով. Կարեն Շահրամանյան


Ընթացիկ տարում շինարարական զգալի աշխատանքներ են իրականացվել առաջնագծում, որոնք ներկայումս էլ շարունակվում են:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և ավելացրել, որ դրանք հիմնականում կապված են օպտիկամանրաթելային մալուխների անցկացման և ճանապարհների կառուցման հետ:

Բացի դրանից, ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից մշակվել և Հանրապետության Նախագահին է ներկայացվել առաջնագիծը շուրջօրյա խմելու ջրով ապահովման ծրագիրը, որի աշխատանքները, ըստ Կ. Շահրամանյանի, արդեն սկսվել են:

«Բարեգործական ծրագրով առաջնագծի որոշ հատվածներ ապահովվել են շուրջօրյա մշտական ջրով: Դրան զուգահեռ՝ շատ կարևոր են նաև էլեկտրական հոսանքի գծերի վերակառուցման աշխատանքները, որոնք մեկնարկելու են հաջորդ տարի»,- նշել է Կ. Շահրամանյանը:



Նյութը՝ Artsakhpress.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`