03/08/2019

Վաշտի հսկան՝ Սարգիսը հրամանատարի կողքին կռվեց մինչև վերջին շունչը


Գյումրի 03.08.2019թվ.Banak.info
2014թվ. հուլիս-օգոստոս ամիսներին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում գգալի լարվածության աճ էր նկատվել: Թշնամու կողմից ձեռնարկված մի քանի դիվերսիաները ձախողվել էին հայկական ԶՈՒ-ի պատասխան գործողությունների արդյունքում:
Օգոստոսի 2-ի գիշերը Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ։ Հակառակորդի առաջխաղացումը կասեցնելիս զոհվել է ՊԲ զինծառայող, ավագ լեյտենանտ  Զորիկ Ժիրայրի Գևորգյանը և վիրավորվել ՊԲ զինծառայող Սարգիս Մովսիսյանը։
Հրամանատարի՝ Զորիկի հետ Սարգիսը վիրավոր պայքարել է չլքելով նրան, օգոստոսի 3-ին նա մահացել է զինհոսպիտալում:
Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԱՀ նախագահների կողմից «Արիության համար» մեդալներով:

Սարգիսը 2012թվ. էր ծառայության անցել սկզբնական շրջանում Վանաձորի ուսումնական զորամասում, որից հետո շարունակել էր Մարտակերտի շրջանի N զորամասերից մեկում, որպես  հետախույզ կրտսեր սերժանտ, հետագայում արդեն սերժանտ՝ ջոկի հրամանատար։
Ծառայության ընթացքում Սարգիսը իր ֆիզիկական ահռելի ուժի արդյունքում ծառայակիցների կողմից ստացել էր Վաշտի հսկա անունը։
Սարգսի ու հրամանատարի՝ Զորիկի վերջին մարտը հակառակորդին մեծաքանակ զոհեր պատճառեց։ Սարգիսը հրամանատարին չլքեց, վիրավոր ժամանակ էլ շտապել էր օգնել Զորիկին։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։


Ալվինա Հարությունյան 


Նյութի տվյալները վերցված են Էդգար Էլբակյանի «Հայ-ադրբեջանական պատերազմ և մերօրյա հերոսներ» գրքից:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`