16/08/2019

ԿԽՄԿ-ն առայժմ չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին


Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեռևս չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Դեռ զինծառայողի հետ տեսակցություն չի եղել: Մենք երկխոսության մեջ ենք իշխանությունների հետ»,- ասաց Ամատունին:
Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ համապատասխան իշխանության ներկայացուցիչների հետ:

Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերիցի։ մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Ադրբեջանը հայտարարել է, որ զինծառայողը պահվում է իրենց մոտ և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով հրապարակել է զինծառայողի լուսանկարները:


Նյութ՝ Armenpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`