12/08/2019

Կտրուկ նվազել են զորակոչի հետ կապված բողոքները. ՊՆ փոխնախարարը գոհ է ամառային զորակոչի արդյունքներից


Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը գոհ է ամառային զորակոչի արդյունքներից։
«Մենք շատ վաղուց չէինք գրանցել այս քանակությամբ զինակոչիկների զորակոչ. Նախորդ տարվա համեմատ 15 տոկոսով ավելի է եղել զորակոչը», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փոխնախարարը։


Բացի այդ, փոխնախարար Բալայանի խոսքով, կտրուկ նվազել են զորակոչի հետ կապված բողոքները։ «Մոտավորապես 60-65 տոկոսով նվազել են զորակոչի հետ կապված տարբեր բողոքները, որոնք եղել են նախորդ զորակոչերի ժամանակ։ Դա շատ լավ ու աննախադեպ արդյունք է», - հավելեց փոխնախարարը։


Նյութը՝ Aysor.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`