13/08/2019

Չեմ հավատում, որ կարող էր լքել մարտական դիրքը. Արձագանքել է Արայիկ Ղազարյանի ծառայակիցը

Լրագրող Հովհաննես Վարդանյանը իր Facebook-յան էջում գրել է, ծառայակից ընկերոջ՝ Արայիկ Ղազարյանի մասին, ով երեկ՝ օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում հայտնվել էր ադրբեջանական կողմում։

«Ըստ իս Ադրբեջանի տարածքում հայտնված Արայիկ Ղազարյանը չի լքել մարտական դիրքը։ Արայիկի հետ ծառայել ենք նույն զորամասում։ Համոզված եմ՝ նրան չե՜ն վիրավորել, պատիվն ու արժանապատվությունը չե՜ն ոտնահարել։ Նախքան զորացրվելս եղել եմ նրանց մարտական դիրքում։ Բոլորն էլ մեծ պատվով կատարում էին իրենց առջև դրված խնդիրը։ Արայիկի հետ զրուցել եմ, երբ նոր էր զորակոչվել բանակ, հանգիստ ու հավասարակշռված տղա է։ Չեմ հավատում, որ կարող էր լքել մարտական դիրքը։ Ադրբեջանական քարոզչամեքենան ավանդույթի համաձայն հատում է հնարավոր բոլոր եզրագծերը։ Եվ ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս զերծ մնալ "դավաճանի" պիտակումներից։ Սխալ է։ Անցկացվում է ծառայողական քննություն»,- գրել է նա։




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`