15/08/2019

Այսօր ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հետախույզ Նվեր Սիմոնյանի տարեդարձն է



Գյումրի 15.08.2019թվ.Banak.info
Այսօր՝ օգոստոսի 15-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Նվեր Սիմոնյանը կդառնար 29 տարեկան։
Նվերը ծնունդով Արցախի Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղից էր։ 2008-2010թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախում։
Այնուհետև պայմանագրային ծառայության էր անցել Հադրութի շրջանի N զորամասում, հատուկ նշանակության զորքերում որպես դիպուկահար` ավագ սերժանտի զինվորական կոչումով։
Նվերն իր մասնագիտական հմտություններին գերազանց էր տիրապետում, մշտապես պատրաստակամ էր իրականացնել ցանկացած տեսակի մարտական առաջադրանք։
2016թվ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամին անցել էր լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա, հրետանի, ինչպես նաև մեծաքանակ կենդանի ուժ։
Հադրութի հատուկ նշանակության ստորաբաժանման տղաներից Նվեր Սիմոնյանը, Ղարիբ Սահակյանը և Ազնաուր Բալայանը զոհվել են ապրիլի 4-ին թշնամու կողմից ծանր զինտեխնիկայի օգտագործման արդյունքում` արկի պայթյունից։
Երեք ընկեր հետախույզներ, ովքեր բազում անգամներ առճակատվել էին թշնամու հետ, այս անգամ էլ իրենց մարտական առաջադրանքը կատարեցին գերազանց։
Նվեր Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիության համար», ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով, ինչպես նաև բազում մեդալների ու պատվոգրերի է արժանացել ծառայության ժամանակ։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`