12/08/2019

Այսօր Կարեն Հովհաննիսյանի մահվան 4-րդ տարելիցն է


Գյումրի 12.09.2019թվ.Banak.info
2015թվ. օգոստոսի 12-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1992թվ.ծնված Կարեն Պարույրի Հովհաննիսյանը: 
Կարենը ծնունդով Երևան քաղաքից էր, մինչ ծառայության մեկնելը աշխատել է, օգնել ծնողներին։
2013թվ. էլ զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախում, ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 4 ամիս։
Կարենի մայրը՝ տիկին Անուշը, մեզ հետ զրույցում պատմում է, որ որդին մեծ սիրով է անցել ծառայության, սիրում էր բանակը, ծառայությունից չէր դժգոհում։ Նշում է, որդին շատ համեստ էր, սիրված իրեն ճանաչողների կողմից, բարի ու նվիրված, հավասարակշռված։
Կարենը ազատ ժամանակ պարի է հաճախել, ինչպես նաև զբաղվել ֆուտբոլով, երազանքներից մեկն էր նույն դաշտում խաղալ հայտնի ֆուտբոլիստների հետ։
Կարեն Պարույրի Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։


Ալվինա Հարությունյան 




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`