01/08/2019

Այսօր Կարեն Գրիգորյանի տարեդարձն է


Գյումրի 01.08.2019թվ.Banak.info
Այսօր՝ օգոստոսի 1-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Կարենը կդառնար 24 տարեկան։
Կարենը ծնունդով Արարատի մարզի Մասիս քաղաքից էր։
Սպորտում Կարենը մեծ հաջողություններ էր գրացել, բազմաթիվ մրցաշարերի հաղթող էր ու մեդալակիր։
2014թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախում:
2015թվ. դեկտեմբերի 11-ին ժամը` 20:40-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում, հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է  ստացել:
Կարեն Արմենի Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`