01/08/2019

Այսօր Գոռ Գրիգորյանի մահվան 5-րդ տարելիցն է



Գյումրի 01.08.2019թվ.Banak.info
2014թվ. օգոստոսի 1-ին Արցախի ՊԲ մարտական հենակետերից մեկում համածառայակցի կողմից զենքի կանոնների խախտման արդյունքում հերթապահության ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող, լեյտենանտ Գոռ Գրիգորյանը(Aravot.am):
Aravot.am կայքին տված հարցազրույցներից մեկի ժամանակ ԱՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ասել է.
«Գոռ Գրիգորյանը յոթերորդ պաշտպանական գոտու ամենաբարդ դիրքում է կանգնած եղել, ինքը դիրք էր պահում, մարտական հերթապահության ժամանակ է զոհվել, հետո ի՞նչ, որ համածառայակցի կողմից կանոնների խախտման արդյունքում է զոհվել, բայց ինքը սահմանը պահում էր ամենադժվարին պահին, եւ պետությունը գնահատել է»: 

Գոռը ծնվել էր 1990թվ. Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում:Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ, որն ավարտել էր 2012թվ. և ծառայության անցել Արցախում:
Գոռը ծառայության ընթացքում մշտապես աչքի է ընկել իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, արիությամբ, իր հոգատար ու նվիրված աշխատանքով։
Գոռ Բաբկենի Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`