02/08/2019

Այսօր Գևորգ Հարությունյանի մահվան 3-րդ տարելիցն է


Գյումրի 02.08.2019թվ.Banak.info
2016թվ. օգոստոսի 2-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունից մահացել է Գևորգ Արթուրի Հարությունյանը։

Գևորգը ծնվել էր 1996թվ. Երևանում։
Սովորել էր Երևանի թիվ 127 դպրոցում և ավարտել 2013թվականին։ 
Մինչ բանակ զորակոչվելը խոհարարություն էր սովորել, աշխատում էր։
2015թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Ասկերանի N զորամասում, կոչումով կրտսեր սերժանտ էր։
Գևորգի մայրը՝ Տիկին Անահիտը, մեզ հետ զրույցում պատմում է, որ որդին շատ ընկերասեր էր, հայրենասեր, լուսավոր ժպտերես ու կյանքով լեցուն։
Գևորգ Արթուրի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով։

Գևորգը ընտանիքում միակ որդին էր, նրա զոհվելուց հետո ընտանիքում լույս աշխարհ է եկել եղբայրը, ով կրում է Գևորգի անունը։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանի վիշտը։


Ալվինա Հարությունյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`