31/08/2019

«Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագիրը եզրափակվեց «Սրխավենդ»-ում

«Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագրի շրջանականերում «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի անդամները 4-րդ օրը անցկացրին  Սրխավենդի զինվորիների հետ։
Արդեն հարազատ դարձած զորմասում արժանացան ջերմ ընդունելության և՛ զինվորների կողմից, և՛ սպայական անձնակազմի։ Զինվորական ճաշարանում ճաշեցին, անկեղծ զրույցներ վարեցին և պատրաստվեցին համերգին։ Ռազմահայրենասիրական երգեր, պարեր և իսկական տոնախմբություն, զինվորներն ու ՀԿ-ի կամավորները միասին տոնի վերածեցին այդ մի քանի ժամը, նպատակն իրականացված էր։ Ժամանակն էր հանձնել նվերները, ծառայության մեջ աչքի ընկած զինվորների պատվոգրերը և բարի ծառայություն մաղթել մեր քաջերին։
Այդ օրը ՀԿ-ի անդամները ունեցան նաև կրակային պատրաստություն, որը իրականացրին ՀՀ ՊՆ N զորամասի ենթակայության տակ գտնվող կրակադաշտում։ Անդամներին տրամադրեցին մարտական փամփուշտներ, կրակային վարժությունները կատարեցին կքանստած և պառկած դիրքերից։ Կամավորները ցույց տվեցին իրենց մարտական պատրաստվածությունը, ունեցած գիտելիքներն էլ ավելի ամրապնդեցին և արժանացան գովեստի խոսքերի։
Այսքանով «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագիրը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն իրականացրեց ևս մեկ ծավալուն ու հաջողած ծրագիր։
Հիշեցնենք, որ «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագիրը կազմակերպվել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի կողմից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:


Գոհար Աթաբեկյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`