06/07/2019

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց

Հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց:
            ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանելուց և շարունակել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`