26/07/2019

Այսօր Խաչատուր Բադասյանի մահվան 5-րդ տարելիցն է


Գյումրի 26.07.2019թվ.Banak.info
2014թվ. հուլիսի  25-ի լույս` 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: Հայկական կողմը ժամանակին հայտնաբերել և դիմել էր պատասխան գործողությունների, որի արդյունքում թշնամին կրել էր զգալի կորուստներ՝ թողնելով զինամթերք և հետ շպրտվել ելման դիրքեր:Ծավալված գործողությունների արդյունքում զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող 1994թվ. ծնված Խաչատուր Լևոնի Բադասյանը:

Խաչատուրը ծնունդով Տավուշի մարզի Հաղթանակ գյուղից էր։
2012թվ. ինքնակամ ցանկություն էր հայտնել ծառայել Արցախում, որի արդյունքում ծառայության էր անցել Մարտակերտի շրջանի N զորամասում։
Նվիրված ու բարեխղճորեն է ծառայել, սիրված եղել թե՛ ապայական անձնակազմի, թե՛ ծառայակիցների կողմից։

Խաչատուր Բադասյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԱՀ նախագահների կողմից  «Արիության համար» մեդալներով:
Արցախյան ազատամարտի տարիներին Հաղթանակ գյուղը բազմաթիվ զոհեր է ունեցել, հրադադարից հետո Խաչատուրը համալրեց նրանց շարքերը, կյանքը զոհելով հայրենիքի համար։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։



Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`