11/07/2019

Այսօր Մովսես Գասպարյանի մահվան 5-րդ տարելիցն է


Գյումրի 11.06.2019թվ.Banak.info
2014թվ. հուլիսի 11-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Մովսես Նորայրի Գասպարյանը:  
Ծնվել էր ՌԴ Տյումեն քաղաքում, սովորել էր ու ավարտել տեղի դպրոցներից մեկը։ Հայրնիքից հեռու մեծացած տղան մեծ սեր ուներ հայրենիքի նկատմամբ, որի արդյունքը եղավ իր վերադարձն ու բանակում ծառայելու ցանկությունը։ 
2012թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախում։
Մովսեսը ցանկանում էր ծառայության ավարտից հետո մնալ Հայաստանում շարունակել ուսումն ու ապրել հայրենիքում։ 
Մովսես Նորայրի Գասպարյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով: 
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:



Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`