18/07/2019

Այսօր Իգոր Ասրյանի մահվան 9-րդ տարելիցն է


Գյումրի 18.07.2019թվ.Banak.info 
2010թվ. հուլիսի 18-ին արցախա-ադրբեջանական սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակատակորդի կողմից արձակած գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983թվ. ծնված կապիտան Իգոր Գառնիկի Ասրյանը։ 
 Իգորը ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Նորաշեն գյուղից էր։ 2001թվ. ավարտելով տեղի դպրոցը ընդունվել է Վ.Սարգսյանի անվան Ռազմական համալսարան։ 
 Իգորն ավարտելուց հետո վերադարձել է Արցախ՝ լեյտենատի զինվորական կոչմամբ ծառայության անցնել Մարտունու պաշտպանական շրջանի զորամասերից մեկում։ 
 Ծառայության ընթացքում բազմաթիվ անգամներ խրախուսանքների է արժանացել, պատվոգրերի, նվերների, շնորհակալագրերի, ինչպես նաև պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով։ 
 2009թվ. Իգորը ամուսնացել էր, զոհվելուց հետո 40 օր անց լույս աշխարհ է եկել նրանց ընտանիքի առաջնեկը: Կինը՝ Կարինեն որդուն անվանակոչել է հոր պատվին՝ Իգոր։ Մեզ հետ զրույցում Կարինեն նշում է, որ ամուսինը շատ նվիրված էր իր ծառայությանը, ուշադիր իր զինվորների հանդեպ, լավ մարդ էր, բարի ու հայրենասեր։ 
Իգոր Գառնիկի Ասրյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Արիություն» մեդալով։ Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։


Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`