29/07/2019

Այսօր Արմեն Հայրապետյանի մահվան 5-րդ տարելիցն է


Գյումրի 29.07.2019թվ.Banak.info
2014թվ. հուլիսի 29-ին Արցախի ՊԲ մարտական հենակետերից մեկում ականի պայթյունից զոհվել է ՊԲ պայմանագրային զինծառայող Արմեն Յուրիի Հայրապետյանը։
Արմենը ծնվել էր 1980թվ. Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո անցել էր պարտադիր զինվորական ծառայության։
1999թվ. մասնակցել էր Համազորային հրամանատարական դասընթացների, ստացել լեյտենանտի զինվորական կոչում ու շարունակել ծառայությունը։ 
Հետագայում լավ ծառայության համար արժանացել էր բազմաթիվ պատվոգրերի ու մեդալների, հասել մինչև կապիտանի զինվորական կոչման։
Արմեն Յուրիի Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն», ԱՀ նախագահի կողմից «Արիության» մեդալներով։
Արմենն ամուսնացած էր, ունի 2 երեխա։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`