31/07/2019

5 տարի առաջ հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցնելիս զոհվել են Արարատ Խանոյանն ու Ազատ Ասոյանը



Գյումրի 31.07.2019թվ.Banak.info
2014թվ. հուլիս-օգոստոս ամիսներին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության աճ էր գրանցվել։
Արդյունքում հայկական ԶՈՒ-ն կասեցրել էր մի քանի դիվերսիաներ և թշնամուն պատճառել կենդանի ուժի կորուստներ:
Հուլիսի 31-ի առավոտյան չորս հայ դիրքապահներ կատարում էին հանձնարարված առաջադրանքը՝ մարտական դիրք պիտի հասցնեին իրենց համար նախատեսված սնունդը: Ճանապարհին տղաներից ոչ հեռու դարանակալած են եղել թշնամու չորս հատուկջոկատայիններ, որոնց նպատակներ էր գերևարել հայ զինծառայողներին։
Մարտական գործողությունների ժամանակ զոհվել են Ազատ Ասոյանն ու Արարատ Խանոյանը, իսկ Նորայր Քամալյանը բազմաթիվ ծանր վիրավորումներ էր ստացել:

Ազատ Ասոյանը ծնունդով ՌԴ Սամարա քաղաքից էր, ընտանիքն ավելի վաղ վերդարձել էր Հայաստան։
2012թվ. ծառայության էր անցնել Արցախի Մարտակերտի շրջանի N զորամասում որպես հետախույզ։
Ազատը սպորտով էր զբաղվում, բազմաթիվ մրցաշարերի հաղթող էր։

Արարատ Խանոյանը ծնունդով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից էր: Ընտանիքը որոշ ժամանակ բնակվել էր ՌԴ-ում, սակայն վերադարձել հայրենիք։
2012թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության սկզբնական շրջանում Վանաձորի ուսումնական զորամասում, որից հետո ծառայությունը շարունակել էր Մարտակերտի շրջանի N զորամասում։

Ազատ Ասոյանն ու Արարատ Խանոյանը հետմահու պարգևատրվել են ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» և ԱՀ նախագահի կողմից «Երախտագիտություն» մեդալներով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան 



Նյութի տվյալները վերցված են Էդգար Էլբակյանի «Հայ-ադրբեջանական պատերազմ և մերօրյա հերոսներ» գրքից:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`