01/06/2019

Տոնական միջոցառում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում


Այսօր՝ վաղ առավոտից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարածքը վերածվել էր հեքիաթային միջավայրի: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում կազմակերպվել էր տոնական գեղեցիկ միջոցառում, որին մասնակցում էին ռազմական ոստիկանության անձնակազմի երեխաներն ու թոռնիկները: Փոքրիկ հյուրերը կավճանկարներով էին պատել շուրջբոլորը՝ պատկերելով արև, երկինք, ծաղիկ, տնակ, զինվոր: 
Մանկական երգերի ուղեկցությամբ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը ծանոթացավ փոքրիկների հետ, շնորհավորեց տոնի կապակցությամբ և հետաքրքրվեց նրանց նկարած պատկերներով: Երեխաների տոնն առավել ուրախ և հիշարժան դարձրին խաղավար ծաղրածուն ու հեքիաթների հերոսները: Տոնական միջոցառումն ամփոփվեց  երաժշտական համերգով: 




ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`