14/06/2019

Հակառակորդի արձակած կրակոցից զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է


Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:
Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին Ա.Խաչատրյանը մահացել է։

Նշենք նաև, որ դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

    


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`