12/06/2019

Այսօր Վարդան Մկրտչյանի տարեդարձն է


Գյումրի 12.06.2019թվ.Banak.info
Այսօր՝ հունիսի 12-ին, հակառակորդի դիվերսիոն ներթափանցումը կանխելիս զոհված Վարդանը կդառնար 24 տարեկան։
Վարդանը Արարատի մարզի Հովտաշեն գյուղից էր։Տեղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան։
Պարտադիր զինվորական ծառայության էր անցել Ա րցախի Ասկերանի շրջանի N զորամասերից մեկում:
Ծառայությանը Վարդանը միշտ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվել, բարեխղճորեն իրականացրել իրեն տրված հրամանները։
2015թվ. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում, Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքերը:
Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել է ՊԲ զինծառայող՝ Վարդան Մարտիկի Մկրտչյանը:
Վարդան Մարտիկի Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Արիության համար» և ՀՀ նախագահի կողմից «Արիության» մեդալներով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`