19/06/2019

Այսօր Նարեկ Պողոսյանի մահվան տարելիցն է


Գյումրի 19.06.2019թվ. Banak.info
2014թվ. հունիսի 19-ին արցախա-ադրբեջանական սահմանագոտու
Մարտունիի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում թշնամու դիպուկահարի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Նարեկ Կարոյի Պողոսյանը։
Նարեկը Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից էր, ծնված Արցախյան ազատամարտի թոհ ու բոհով անցած ընտանիքում, հայրը մասնակից էր եղել պատերազմին, որի համար արժանացել է «Մարտական խաչ» շքանշանի։

Նարեկը 2006-2008թթ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախում։
2009թվ-ից սկսած պայմանագրային ծառայության էր անցել Արցախի Մարտունու շրջանի N զորամասում որպես ավագ սերժանտ։
Ծառայության ընթաքում Նարեկը հոգատարությամբ ու ջերմությամբ է վերաբերվել յուրաքանչյուր զինվորի: Սիրված ու հարգված էր նաև սպայական անձնակազմի կողմից: Որպես պայմանագրային զինծառայող Նարեկը միշտ արդարացրել է սպասելիքները: Այս մասին պատմում են նրանք, ովքեր ծառայել են Նարեկի հետ։
Նարեկը Կարոյի Պողոսյանը հետմահու պարգևատրվել ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`