24/06/2019

Այսօր Արմեն Ավետիսյանի մահվան տարելիցն է



Գյումրի 24.06.2019թվ.Banak.info
2014թվ. հունիսի 24-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Արմեն Արթուրի Ավետիսյանը:
Արմենը ծնունդով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից էր: Սովորել և ավարտել էր տեղի N 3-րդ միջնակարգ դպրոցը: 
2013թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախում։
Արմենի զոհվելուց որոշ ժամանակ անց ընտանիքում լույս աշխարհ է եկել նրա փոքր եղբայրը, ով ընտանիքին սփոփում է, ապրելու ուժ ու համբերություն տալիս։
Արմեն Արթուրի Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`