18/06/2019

Այսօր Արամ Գյուլնազարյանի մահվան 7-րդ տարելիցն է



Գյումրի 18.06.2019թվ. Banak.info
2012թվ. հունիսի 18-ին, ժամը՝ 08։25-ի սահմանում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող 1993թվ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը։
Արամը ծնվել էր 1993թվ. Արագածոտնի մարզի Օշական գյուղում։ Սովորել և ավարտել էր Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը։ 2002թվ. հաճախել էր Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից «Հայորդաց տուն» կիրակնօրյա դպրոցը, մասնակցել էր ժողովրդական և ազգագրական երգի-պարի, նկարչության, գոբելենի խմբակներին, դպրոցում գործող շախմատի խմբակին։ 
2009թվ. ընդունվել էր Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ճանապարհային և տրանսպորտային երթևեկության կազմակերպում և կառավարում բաժինը։ 2011 թվ. ուսումը կիսատ թողնելով անցել էր պարտադիր ծառայության Արցախի Ասկերանի շրջանի N զորամասում։ 
Արամ Սիմոնի Գյուլնազարյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայության» մեդալով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`