16/06/2019

Այսօր Անուշավան Կիրակոսյանի մահվան 9-րդ տարելիցն է


Գյումրի 16.06.2019թվ. Banak.info
2010թվ. հունիսի 16-ին արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ թշնամու դիպուկահարի կրակոցից զոհվել է ՊԲ շարքային զինծառայող Անուշավան Սուրենի Կիրակոսյանը:
Անուշավանը ծնունդով Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղից էր: Փոքր տարիքից ակտիվորեն սպորտով էր զբաղվել ՝ բազմաթիվ մրցաշարերի ժամանակ գրավել էր պատվավոր տեղեր։

«Մինչև բանակ գնալն ուզում էինք, որ բուհ ընդունվեր, բայց չուզեց, ասաց՝ գնամ, ծառայեմ, հետո: Ծառայության ժամանակ էլ ասում էր՝ պա՛պ ջան, հենց բանակից հասնեմ տուն, գնալու ենք Երևան, ընդունվեմ ինստիտուտ ու զբաղվեմ սպորտով,- պատմում  է Անուշավանի հայրը՝ Սուրենը, և ավելացնում, -մենք երկար ժամանակ ապրում էինք Ռուսաստանում, բայց Անուշավանը չուզեց փոխել քաղաքացիությունն ու էնտեղ մնալ, ասում էր՝ պետք ա ծառայեմ: Վերադարձանք Հայաստան, դպրոցն այստեղ ավարտեց, 2008-ին զորակոչվեց ծառայության», -Aravot.am կայքին տված հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է Անուշավանի հայրը։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 


Նյութի տվյալները՝ Aravot.am կայքի
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`