14/06/2019

Անցկացվել է զորամասերի հրամանատարների տեղակալների հավաք-պարապմունք

Զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների մասնագիտական պատրաստության, գործնական հմտությունների ու կարողությունների կատարելագործման նպատակով, զինված ուժերի զորամասերից մեկում, անցկացվել են հրամանատարական հավաք-պարապմունքներ:
Հավաքի ընթացքում ստուգվել է մասնա­կից­ների պատրաստության մակարդա­կը, կատարելա­գործվել են բարոյա­հոգեբանական ապա­հովման կազմակերպման, անձնակազմի ուսուց­ման, մարտական հերթապահության և զորքերի ամենօրյա  գործունեության  ղեկավար­ման տեսական գիտելիք­ներն ու գործնական հմտությունները:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`