17/06/2019

2017թվ. հունիսի 17-ին զոհվել է Նարեկ Գասպարյանը


Գյումրի 17.06.2019թվ.Banak.info
2017թվ. հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի արդյունքում ժամը 09։40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Նարեկ Տիգրանի Գասպարյանը։
Նարեկը ծնունդով Երևան քաղաքից էր, սովորել և ավարտել էր Օլիմպոս կրթահամալիրը։
Նարեկի եղբայրը՝ Նվերը, մեզ հետ զրույցում պատմում է, որ եղբայրը անսահման բարի էր, նվիրված, կամեցող, միշտ օգնում էր բոլորին ինչով կարողանում էր։ Ուսմանը զուգահեռ երաժշտությամբ էր զբաղվում՝ դհոլ էր նվագում։
2015թվ. ամռանը զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Մարտակերտի շրջանի Մատաղիսի N զորամաս:
Հարազատները նշում են, որ Նարեկը մեծ սիրով է անցել ծառայության, հայրը՝ Տիգրանը, Արցախյան ազատամարտին մասնակից է եղել, Նարեկն էլ փոքրուց շատ պատմություններ է լսել ռազմադաշտի ու պատերազմի մասին։
2016թվ.ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Նարեկն իր կարևոր մասնակցությունն է ունեցել, որի համար ՀՀ նախագահի կողմից պարգևատրման էր արժանացել։
Նարեկ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`