16/06/2019

2017թվ.հունիսի 16-ին զոհված երեք ժամկետային զինծառայողների մահվան 2-րդ տարելիցն է



Գյումրի 16.06.2019թվ.Banak.info
2017թվ. հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը  ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել 1997թվ. ծնված ՊԲ զինծառայողներ՝ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը և Վարդան Ծովակի Սարգսյանը։

Արայիկ Մատինյանը ծնունդով Լոռու մարզի Շնող գյուղից էր, դպրոցն ավարտելուց հետո որոշ ժամանակով մեկնել էր ՌԴ։
2016թվ. վերադարձել էր, անցել պարտադիր զինվորական ծառայության, որպես դիպուկահար։

Արայիկ Մատինյան

Վիգեն Պետրոսյանը ծնունդով Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից էր, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Սևանի Պետական քոլեջ։
2015թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության, ծառայում էր որպես գնդացրորդ։

Վիգեն Պետրոսյան

Վարդան Սարգսյանը ծնունդով Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից էր, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջը։
Ազգային երաժշտական գործիքներ էր նվագում Վարդանը, մի շարք միջոցառումների էր մասնակցել, զբաղեցրել պատվավոր տեղեր։
2016թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության։

Վարդան Սարգսյան

Զոհված զինծառայողները նվիրված ու պարտաճանաչ զինվորներ են եղել, պատշաճ իրականացրել իրենց ծառայությունը, բազմաթիվ անգամներ արժանացել խրախուսանքների։
Զոհված երեք զինծառայողները հետմահու պարգևատրվել են ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`