07/05/2019

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքները

Մայիսի 7-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019թ. անցած ամիսներին ՌՈ կատարած աշխատանքների արդյունքները: Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, բաժին-բաժանմունքների պետերը: Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման և առաջիկա ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և հերթական զինվորական կոչումներով: Ռազմական ոստիկանության պետը շնորհավորել է անձնակազմին տարեդարձի առթիվ, մաղթել խաղաղ ծառայություն:
Ռազմական ոստիկանության անձնակազմը ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել ՌՈ զոհված զինծառայողների հուշաքարի մոտ:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`