19/05/2019

Սպասվում է փեյնթբոլի հանրապետական մրցույթ


Փեյնթբոլի  «Լեգեոն» ակումբն այս տարի ևս կազմակերպում է հանրապետական մրցույթ, որի ընթացքում կազմակերպիչները խոստանում են թեժ պայքար և հետաքրքիր զգացողություներ:

Ինչպես Banak.info-ին հայտնեց ակումբի հիմնադիր Վազգեն Կարապետյանը, այս առաջնությունն անցկացվում է արդեն 4-րդ տարին. «Հիմնականում անցկացվում է  ՏՏ ընկերությունների հետ, չնայած բացառություններ էլ են լինում»:

 Ըստ Վազգեն Կարապետյանի՝ 2019թ.-ի մրցաշարը ունենալու է մի շարք նորություններ ու հետաքրքրություններ. «Լինելու են լրիվ նոր զենք ու հանդերձանք, խաղերի նախապատրաստման և սնվելու լրիվ այլ պայմաններ, թիմերի մեծ քանակ ու բացառիկ սցենարով ֆինալ՝ ծովամարտ»:

Մրցաշարն անցկացվելու է հունիսի 22-ից սկսած երկու-երեք շաբաթ՝ շաբաթ-կիրակի օրերին. «Յուրաքանչյուր խաղացող, յուրաքանչյուր փուլի համար կստանա զենք, հանդերձանք՝բացի կոշիկից, և 200 գնդակ: Մրցաշարը կանցկացվի երեք փուլով, առաջին փուլով առաջին օրը բոլոր թիմերը կխաղան վիճակահանությամբ հանված մրցակցի հետ՝ երեքական խաղ: Հաղթողները կանցնեն երկրորդ փուլ, որտեղ նորից վիճակահանությամբ կխաղան մրցակցի հետ՝ նորից երեքական խաղ: Երրորդ օրը կլինեն արդեն մրցանակային տեղերի խաղերը»-մանրամասնեց Կարապետյանը:

Հաղթող թիմերի ավագները ստանալու են որսորդական կամ գազային զենքեր, իսկ թիմերը՝ հատուկ զեղչերով «Լեգեոն» ակումբում խաղալու հնարավորություն:

Այս պահին մրցույթին իրենց մասնակցությունը հաստատել են ՀՀ ՊՆ կիբերանվտանգության ստորաբաժանումը, Synopsys Armenia, VOLO, Workfront, EIF, 360Stories, Armenian Airsoft Army և այլ ընկերություններ:

Հիշեցնենք, որ փեյնթբոլի «Լեգեոն» ակումբը Հայաստանում գործում է 2010 թվականից, իսկ «Հանուն հայ զինվորի» Հկ-ն  և www.banak.info կայքը հանդիսանում են  ակումբի ինֆորմացիոն աջակիցը։

Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, նախորդ տարվա մրցույթից.
                                                       

                                                       
Իննա Թումանյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`