05/05/2019

Ռազմական ոստիկանությունը 27 տարեկան է

Մայիսի 5-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Ռազմական ոստիկանության օր:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, իր խնդիրներին համապատասխան, աջակցում  է զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը, զորամասերում ու զինվորական կառավարման մարմիններում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրմանը և իրավագիտակցության բարձրացմանը: Ռազմական ոստիկանության իրականացրած աշխատանքի շնորհիվ է, որ զինված ուժերում վերջին տարիներին զգալիորեն նվազել է իրավախախտումների թիվը, բարելավվել է զինվորական կարգապահությունը:   
Նշենք, որ դեռ նախորդ տարվանից Ռազմական ոստիկանությունում ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ խաղաղապահ դասակ, որը ՀՀ ԶՈՒ կազմում մասնակցում է խաղաղապահ առաքելությունների: Այսպիսով, ռազմական ոստիկաններն իրենց դերակատարությունն ունենում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև մեր երկրի սահմաններից դուրս:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`