30/05/2019

«Պատիվ ունեմ»-ով հնարավոր է ծառայեն 2 տարի․ նպատակը ավելի գրավիչ դարձնելն է


Այսօր՝ մայիսի 30-ին, ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկությամբ Ազգային ժողովը քննարկում է «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետը 3 տարուց 2 տարի դարձնելու հարցը։ 
Փոխնախարար Բալայանը օրինագիծը ԱԺ-ում զեկուցելիս բացատրեց, որ նպատակն է այսպես ավելի գրավիչ դարձնել ծրագիրը։ Նրա խոսքով՝ նաև խստացվելու են պայմանները։
Նշենք, որ գործող որոշմամբ ծրագրի մասնակիցները ընտրվում են մրցույթով, որը կազմակերպում է Գնահատման և թեստավորման կենտրոնը, սակայն ՊՆ-ն մտադիր է փոխել կարգը, քանի որ 2018/2019 ուսումնական տարվա արդյունքները ցույց են տվել, որ թեստավորումն անցած լինելու հիմքով պայմանագրեր են կնքվել ցածր առաջադիմությամբ բավականին թվով քաղաքացիների հետ, որոնց հետ հետագայում լուծարվել է պայմանագիրը՝ համալսարանից դուրս մնալու պատճառով։
Ծրագրի մասնակիցները իրավունք ունեն բուհում անվճար սովորել և ուսման ժամկետով զինծառայությունից տարկետում ստանալ։ Ուսման և զինվորական պատրաստության ավարտից հետո կնքվում է պաշտպանության նախարարության նշած վայրում զինծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր։
2 տարի որպես սպա ծառայելուց հետո 2 տարվա ընթացքում կարող է Հայաստանում մագիստրատուրա ընդունվել և սովորել անվճար։

Այս պահին «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցում է շուրջ 320 հոգի։
Նյութը՝ Razm.info  կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`