15/05/2019

Մայիսի 20–ից Ադրբեջանի զինված ուժերում խոշորամասշտաբ զորավարժություն կսկսի

Մայիսի 20-24-ը Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ մարտական պատրաստության ծրագրի համաձայն մարտական կրակով խոշորամասշտաբ օպերատիվ–մարտավարական զորավարժություն են անցկացնելու։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Հայտարարվում է, որ զորավարժությանը ներգրավվելու է մոտ 10 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 միավոր հրթիռահրետանային տեխնիկա, ՀԿՌՀ–ներ ու ականանետեր և մինչև 35 միավոր ինքնաթիռ ու ուղղաթիռներ։
Զորավարժության հայտարարված նպատակն է գիշերային ժամերին պայմանական «թշնամու» հարձակմանը տարբեր ուղղություններով հակահարվածների ու հակահարձակումների խաղարկում։ Հատկանշական է, որ ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովըհարցազրույցի ընթացքումխոսելով զորավարժություններից, առանձնահատուկ դեր էր տալիս գիշերային զորավարժություններին։

Նշենք, որ այս մասշտաբի զորավարժություններ Ադրբեջանում անցկացվում են ամեն տարի տարբեր շրջաններում։ Անցած տարի ամռանը՝ հուլիսի 2-6–ը, ևս անցկացվեց խոշոր զորավարժություն, որին ներգրավված էին մոտ 20 000 զինծառայող, 120 միավոր տանկ և այլ զրահամեքենաներ, 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար:
Նյութը՝ Razm.info կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`